04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանրապետականը հանգստացնում է ընդդիմությանը

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իր դժգոհությանը հայտնեց, թե հունվարից իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ է, բայց այդպես էլ արդյունքը չի երևում: «Դուք տեսել եք այդ նախագիծը, և ըստ ձեր հաշվարկի՝ ե՞րբ է այն մտնելու խորհրդարան»,- Արամ Մանուկյանը հարց ուղղեց Շարմազանովին:

ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց` մինչև հունիս՝ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ նախագիծն ընդունված կլինի, ապա հավելեց. «Եվ իմ բարեկամական հորդորը Ձեզ` մամուլին հղում չանել: Այդ նախագիծը դեռևս չկա: Երբ որ կլինի վերջնական նախագիծը, մենք ձեզ կներկայացնենք: Եվ այն ժամանակ Դուք արդեն կարող եք առաջարկություններ անել»:

Հիշեցնենք, փետրվարի 11-ին կառավարությունում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաև Ընտրական օրենսգրքի նախագծի վրա աշխատող աշխատանքային խմբի անդամ է, լրագրողներին հայտնել էր, որ ԸՕ նախագիծը, «ամենայն հավանականությամբ, մարտի առաջին շաբաթում որոշակի կհրապարակայնացվի: Հրայր Թովմասյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը պետք է ուղարկվի նաև Վետենետիկի հանձնաժողով:

Անդրադառնալով այս հարցին՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ միջազգային կառույցների ներկայացուցիչներից տեղեկացել է` նախագիծը ոչ միայն գոյություն ունի, այլև արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: հաջորդիվ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա վստահեցրեց, որ ոչ մի կուլուարային գործընթաց ԸՕ նախագծի շուրջ տեղի չի ունենում, և երբ այն կհասնի ԱԺ, ընդդիմությունը հնարավորություն կունենա դրան ծանոթանալու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ