Հարսանիքը` այս երեկո. Հրապարակ

Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց դա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ ՀՀԿ-ից Դո՞ւք եք ստորագրելու, որտե՞ղ, ի՞նչ ձեւաչափով։ «Դեռեւս նման քննարկում չկա, վաղը կորոշենք, կասենք»,- ասաց Բաղդասարյանը։ ՀՅԴ-ն կստանա էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման նախարարությունները, ինչպեսեւ Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։ […]