20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահացած ծննդկանի գործով քննությունը շարունակվում է

Վերաքննիչ քրեական դատարանն երեկ՝ փետրվարի 15-ին, մերժել է Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը:

«Միշտ օրենքի շրջանակում լինում է այն, ինչը այդպես պետք է լիներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ:

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Օրերս 250 հղի կանայք դիմել էին ՀՀ  գլխավոր դատախազին և քննչական կոմիտեյին` պահանջելով ազատ արձակել բժշկուհուն: Այդ կանայք իրենք էին ընտրել Շուշանիկ Բախշյանին, որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

«Ես չեմ խառնվել նրանց պահանջին կամ ակցիային: Դա իմ մասնագիտական էթիկայի մեջ չի մտնում: Ես ընդամենը արձանագրում եմ իմ պաշտպանյալին առնչվող իրողությունները: Համոզված եմ ճշմարտությունը հաղթելու է»,-եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ