Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հայտնի լրագրողուհուն /վիդեո/

«Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Ռոսսիսկայա գազետա» թերթերի քաղաքական լրագրող Լարիսա Կաֆտանը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով։ Լրագրողին դաժան ծեծի են ենթարկել։ Նրան հայտնաբերել են Մոսկվայի Հալաբյան փողոցում գտնվող իր բնակարանում՝ գլխի վնասվածքներով ու կապտուկներով, գրում է lifenews.ru-ն։ Լրագրողուհին այժմ վերակենդանացման բաժանմունքում է եւ չի կարող պատասխանել ոստիկանների հարցերին ու բացահայտել, թե ովքեր են իրեն ծեծել։