Հիսուս Քրիստոսի ծննդյան ու հայտնության տոնախմբության վեցերորդ օրվա խորհուրդը

Արարչության վեցերորդ օրն Աստված ասաց, և գոյացան ցամաքային բոլոր կենդանիները և ապա՝ մարդը: Աստված մարդուն խոսքով չարարեց, ինչպես այլ արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին, ինչպես երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ, այլ երկրից հող վերցնելով՝ Իր ձեռքով ստեղծեց մարդուն, դրեց Դրախտում և մարդուն կարգեց ամբողջ աշխարհի վրա թագավոր, […]