Մահվան ելքով ավտովթար Գորիսում. ղեկին անչափահաս է եղել

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» […]