06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Սեֆիլյանը` Շարմազանովին, Աշոտյանին. no comment /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ արձագանքել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը, թե «այդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքին. մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին: «Ժպիտի Գարիկն» այդ հարսանիքների ժամանակ ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում»: «Չեմ պատրաստվում մեկնաբանել նմանատիպ կարծիքները»: Ինչ […]

«Ինչ ուզենք` կանենք». Սեֆիլյանը բացում է փակագծերը /վիդեո/

Եթե դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին հաստատվի, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կփակի մայրաքաղաքի փողոցներն ու անհնազանդության ակցիաներ կանցկացնի պետական կառույցների շենքերի դիմաց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում հայտարարել է. «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը: «Բայց մենք համոզված ենք, որ չեղարկում է լինելու: Քաղաքացիներին, որոնք […]

Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ. Լևոն Մարտիրոսյան

««Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր և քարոզարշավի ընթացքում փորձում է իր ասելիքը տեղ հասցնել, չկարողացավ ներկայացնել»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, եթե իդեալական չէ, ապա  այն շատ լավն է, որպես մասագիտական փաստաթուղթ, այն շատ ժողովրդավար ու անաչառ է։ Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ: Այլ […]

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին միկրոավտոբուսն ընկել է ձորը. ուղևորների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր-Ալավերդի ավտոճանպարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. […]

Օբաման եւ Քերրին՝ թոշակի անցնելուց հետո /վիդեո/

RT հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել, որում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Պետդեպի գլխավոր քարտուղար Ջոն Քերրին՝ թոշակի տարիքում։ Իրադարձությունները տեղի են ունենում 2035 թվականին։ Արդեն նախկին նախագահն ու պետքարտուղարը քաղաքից ու քաղաքակրթությունից հետո՝ գարեջուր են խմում եւ խոսում մեծ քաղաքականության մասին։ Տեսանյութի հեղինակները դրանով ցանկացել են ասել, որ իշխանությունը հավերժ չէ։

ՃՏՊ` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել « Օպել Աստրա » մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. […]

Որոշ «բոբո ձյաձյաներ»… Արփինեի «այո»-ն

Երգչուհի Արփինե Բեկջանյանը զվարճալի լուսանկար հրապարակել` մակագրելով. Դեկտեմբերի 6-ին ասա` Արփինե Բեկջանյան: Սոխակի ձայնով երգ ասա լսենք: Կարդացեք նաև՝ Որոշ «բոբո ձյաձյաներ» օդերս փակեցին ու վերացրեցին Արփինե Բեկջանյան երգչուհուն:

Ստեփանավանում հացը էժանացել է

Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը գրում է. «Մոռացա ասել՝ երեկվանից Ստեփանավանում հացը էժանացել է 50 դրամով։ Այն հացը, որ թխվում է Ստեփանավանում։ Մատակարարները վաճառողներին ասել են, որ ակցիա է, մի քանի օրով։ Մեր քաղաքապետը կուսակցական չի»։

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի