Հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է․ ԻՊ-ը կրկին սպառնում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին սպառնալիքներով լի ուղերձ է հրապարակել, որում ասել է, որ Ֆրանսիան ընդամենը սկիզբն էր, հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է, գրում է Lifenews-ը։ Ահաբեկիչներն անգլերեն լեզվով խոստանում են, որ 3 քաղաքում ահաբեկչություններ են կազմակերխելու՝ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Մոսկվա։ «Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքով ու պայթուցիկներով»,- ասում են նրանք ուղերձում։