Հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը․ Էդվարդ Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի ընթացքում Հարգելի Ֆեդերիկա, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցությունների մեկնարկը: Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք […]