08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Արդեն հոգնել ենք ընդդիմության որոշ հատվածի բթամտությունից. Հրապարակ

«ՀԱԿ խմբակցության պատ­գամավոր Հրանա Բագրատյանը հանրաքվեից հետո պարզապես տեղը չի գտնում. «Ոչ էդ բոյկոտի մասին եմ ուզում խոսեմ, ոչ ընդ­հանրապես, բոյկոտի թեման ինձ չի հետաքրքրում»։ Բագրատյանը չհիշեց մի դեպք, որ բոյկոտն արդ­յունավետ է եղել։ Նա հայտարա­րում է՝ հանրաքվեն կեղծվել է, իսկ թե ինչպես է պայքարելու, ինքն էլ չգիտի. «Հիմա թող Ազատության հրապարակում հասկանան, որ չի կարելի […]

Վարուժան Սուքիասյանը առաջիկա օրերին կնշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. ՖՈՒՏԲՈL 365

Ըստ ՖՈՒՏԲՈL 365-ի տեղեկությունների՝ մինչեւ Ամանոր 59-ամյա Վարուժան Սուքիասյանը կնշանակվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ ներկայումս «Արարատը» գլխավորող Սուքիասյանը ժամանակին աշխատել է թե ազգային եւ թե երիտասարդական հավաքականներում: 2000-2001-ին նա 315 օր գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանին նրա գլխավորությամբ անցկացրել է 17 խաղ, որից 3-ը հաղթել է, 7-ական անգամ խաղացել ոչ-ոքի եւ […]

Ամերիկացիներն աջակցում են ահաբեկչությանը նաև Հայաստանում. Իրավունք

«Երբ Սիրիայում ամերիկացինե­րը զենք են բաժանում ահա­բեկիչներին, որոնք կրակում են, սպանում են մարդկանց և դա կոչում են չափավոր ընդդիմություն, նրանց մտքով անգամ չի անցնում, որ ամ­բողջ աշխարհում դա կոչվում է աջակ­ցություն ահաբեկչությանը։ Պատկերաց­նո՞ւմ եք, ասենք, նույն Ամերիկայում մեկ այլ պետություն զենք բաժաներ Օբամայի իշխանության դեմ զենքով կռվող ջոկատ­ներին, արդյո՞ք այդպիսի ջոկատները Միա­ցյալ Նահանգներում կգնահատվեին չա­փավոր […]

Զինված խմբավորման գործով ձերբակալվել է ևս 2 հոգի. Ժամանակ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։ Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։ Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը`ազգովի կխնդրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ: Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է […]

Ո՞ւմ «ոչ» ասացին վանաձորցիները. Հրապարակ

«Երեկվանից ՀՀԿ կուլիսներում քննարկման միակ թեման Գյումրիում և Վանաձորում «այո»-ի պարտությունն է։ Լավատեղյակ ՀՀԿ-ական աղբյուրն ասաց. «Գյումրիում մենք պարտվում ենք ոչ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, ինչն իր ուրույն տեղը հաստատ ունի, որքան, որ Գյումրիում վիճակը շա՜տ «խառն է»։ Մարտուն Գրիգորյանը շատ բան էր վերցրել իր վրա, ընդ որում՝ նա ոչ այնքան պայքարում Էր «այո» բերելու […]

Գագիկ Հարությունյանը կհրաժարվի. Ժամանակ

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու հանրաքվեի արդյունքները: ՀԱԿ-ը պնդում է՝ ՍԴ նախագահը չի կարող օբյեկտիվ դատաքննություն կազմակերպել, քանի որ շահագրգիռ է նախագծի ընդունման գործում՝ որպես նախագծի համահեղինակ: ՍԴ նախագահը որոշել է, որ ՍԴ նման դիմում լինելու պարագայում ինքնաբացարկ կներկայացնի եւ չի […]

Ավետիսյանները նույնպե՞ս քվեարկել են. Հրապարակ

«Երեկ խմբագրություն Էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում Էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք Էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի