Զինվոր է վիրավորվել
ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի մարտական հենակետում դեկտեմբերի 9-ին զինծառայող է վիրավորվել, ով այս պահին գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր կայուն։





































