25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։

Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։

  1. Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ