Ալավերդիում հանրաքվեին մասնակցել է ընտրողների կեսը

Ժամը 15:00-ի դրությամբ Ալավերդիում քվեարկությանը մասնակցել է 4438 քաղաքացի: Սա ընտրությանը մասնակցություն ցուցաբերող բնակչության մոտ 50 տոկոսն է կազմում, եթե հաշվի առնենք, որ համապետական նախորդ ընտրություններին Ալավերդիում ընդհանուր առմամբ մասնակցել է 8000 ընտրող: