Տուլայում վիրավորված մի քանի ուղևորներ Հայաստան կտեղափոխվեն

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել են Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ, հանդիպել վթարից տուժածներին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: […]