07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2015

Գյուղնախարարը դեմ է

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից, թե ժամանակը չէ, որ սուբսիդավորվող դիզվառելիքից և պարարտանյութից օգտվեն նաև միջին և խոշոր տնտեսվարողները, քանի որ այդ նպատակով հատկացվող գումարների չափը շուրջ 51 տոկսով ավելացել է: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն արձագանքեց, որ դեմ է այդ քաղաքականությանը. «Ես դեմ […]

Տրամադրություն չունեն

Այսօր լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և ծայրագույն պատրիարք Գարեգին Բ-ի գահակալման 16-րդ տարեդարձը, սակայն Մայր Աթոռում այս կապակցությամբ որևէ միջոցառում նախատեսված չէ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Մայր Աթոռը որևէ միջոցառում չի նախատեսել Կաթողիկոսի գահակալման 16-րդ տարեդարձի կապակցությամբ: Դա կապված է նաև Տուլայում տեղի […]

Տուլայում վիրավորված մի քանի ուղևորներ Հայաստան կտեղափոխվեն

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ  Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն  այցելել են  Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ,  հանդիպել վթարից տուժածներին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: […]

«Քարոզչական կեղտոտ տեխնոլոգիա»

ԱԺ ՀՀԿ  խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի վերջին հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են ԼՂՀ-ի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու համար, համարում է քարոզչական կեղտոտ տեխնոլոգիա, ուրիշ ոչինչ։ Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հարցադրում արեց ՝ ի՞նչ կապ ունի մի երկրի Սահմանադրությունն այլ երկրի տարածքային ամբողջականության հետ։ «Նույն հաջողությամբ […]

Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից։

Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաեւ ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ Ազգային ժողովի եւ ՀՀ […]

«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն». Լյովա Խաչատրյան

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը գյուղատնտեսությանը տրվող բյուջետային հատկացումների ժամանակ Հայաստանում ոլորտի նկատմամբ պետական վերաբերմունքը համեմատեց Չեխիայում համապատասխան վերաբերմունքի հետ: Ըստ Լյովա Խաչատրյանի՝ Հայաստանում տրվող հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով կազվում է 6 դոլար, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով հատկացվում է շուրջ 200 եվրո այն դեպքում, երբ իրենց վարկի տոկոսներն ավելի բարձր […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահականից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, […]

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի անձնակազմի հայ լինելու մասին տեղեկությունը

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռի վթարի, ինքնաթիռի անձնակազմի հետ կապված մանրամասները ճշտվում են: Հիշեցնենք, որ քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար  Ан-12 ինքնաթիռում հինգ հայ է եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի