07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2015

Ан-12 ինքնաթիռի վթարից երեխա է ողջ մնացել

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարված ինքնաթիռի ուղեւորներից երկու հոգի ողջ է մնացել, նրանցից մեկը փոքր երեխա է, հայտնում է LifeNews-ը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը վթարվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո, այն ընկել է ֆերմաների վրա։ Զոհերի մասին հակասական տեղեկություններ են ստացվում, հիմնականում նշվում է, որ 40 զոհ կա։ Հիշեցնենք, ռուսական անձնակազմով ինքնաթիռը վթարվել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։

Եղանակը կտրուկ կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Պատգամավորը երրորդ անգամ հայր է դարձել

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երրորդ անգամ հայր է դարձել: Facebook-ում պատգամավորը արել է հետևալ գրառումը. «Ծնվեց երրորդ որդիս` Ռաֆայել Էնֆիաջյանը: Շնորհակալ եմ Աստծուն մեզ առողջ երեխա պարգևելու համար: Ծնող դառնալը երջանկության բացառիկ պահերից է, որը բառերով դժվար է նկարագրել: Մաղթում եմ, որ բոլոր հայ օջախները լցվեն մանկան ճիչով և ուրախությամբ:

Պասիվ են

Henaran.am-ը սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ մոտավոր արդյունքներ կունենա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ընտրազանգվածի քանի՞ տոկոսը կմասմակցի հանրաքվեին, և ընդհանուր առմամաբ, ի՞նչ տվյալներ կան հանրաքվեի հետ կապված: «Հարցումներն ընթացքի մեջ են: Մեզ մնացել է 2 մարզ: Երևանն ու 8 մարզերն ավարտել ենք, մնում են Սյունիքն ու Գեղարքունիքը»,- Henaran.am-ի հետ […]

Արվել է առավելագույնը /վիդեո/

Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2016 թվականի բյուջեով արվել է առավելագույնը, որպեսզի պաշտպանվեն բոլոր սոցիալական պարտավորությունները չնայած, որ եկող տարի աշխատավարձերի, նպաստների բարձրացում չի նախատեսում: Նախարարը ըստ էության, չպատասխանեց Henaran.am-ի հարցին՝ արդյո՞ք հնարավոր է նվազագույն աշխատավարձով գոյատևել, այլ ներկայացրեց մեխանիզմներ, թե ինչպես է հաշվարկվում նվազագույն աշխատավարձը: Մանրամասները՝ տեսանյութում

Հերթական ինքնաթիռն է կործանվել․ կան զոհեր /ֆոտո/

Ռուսական անձնակազմով ինքնաթիռ է վթարվել, այս անգամ՝ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում։ Վթարի է ենթարկվել բեռնատար  Ан-12 ինքնաթիռը, ինչի արդյունքում 40 հոգի է մահացել, այդ թվում՝ ՌԴ-ից անձնակազմի 5 անդամները, հայտնում է LifeNews-ը։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։

ՙՈրևէ մեկի վրա «այո» ապահովելու խնդիր չի դրված. ՀՀԿ պատգամավոր

«Հանրապետական կուսակցությունը արդեն ձևավորել է իր քարոզչության շտաբը, որը ղեկավարում է  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ունի շտաբեր ղեկավարելու մեծ փորձ և դրանով մենք օրենսդրական խախտում չենք արել: Քարոզարշավը արդեն սկսված է: Քարոզչական որոշ նյութեր պատրաստ են ու ամսի 6-ից դրանք իրենց տեղը կգտնեն համապատասխան առռանձնացված վայրերում»,-այսօր «Հենարան»  մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ […]

Արմեն Մուրադյանը տեսակցել է վիրավորված ուղևորներին

Առողջապահության նախարար Արմեն Մուրդյանը կհանդիպի Տուլայի մարզում վիրավորված հայազգի ուղևորների հետ: Henaran.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նախարարը հանդիպել է և դեռ կհանդիպի, կզրուցի ուղևորների հետ` պարզելու նրանց առողջական վիճակը: Նախարարությունից հայտեցին, որ հիվանդների թվի, նրանց ամենքի առաձին առողջական վիճակի մասին դեռևս հստակ տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին գիշերը խոշոր վթար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի