03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2015

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել․ նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի  125 տեղի համար պայքարի մեջ կմտնի 767 թեկնածու 15 քաղաքական կուսակցությունից: Նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատն» էր: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տեղեկությունների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքել են «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները, հայտնում […]

2016-ն ծրագրվում է ստանալ ավելի քիչ եկամուտներ, քան 2015-ին

«ՀՀ  2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Այդ մասին 2016 թվականի բյուեջի քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ ՀՀ […]

Ուղևորի վիճակը գնահատվել է բավարար

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ […]

Ավիավթարից մահացած Լեոնիդ Մնացականովի հետ էր նաև նրա կինը՝ Աննա Պախարը /ֆոտո/

Շարմ-էլ-Շեյխից – Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի մեջ մեկ հայ է եղել. հայտնի է նրա անունը։ Ինչպես գրում է օգտատեր Frunz Fol Poghosyan-ը Ֆեյսբուքի իր էջում, կործանված ռուսական ինքնաթիռում եղել է 224 մարդ, որոնցից մեկը՝  ազգությամբ հայ: «Լեոնիդ Մնացականով Վարդանի, ծնված 7 նոյեմբերի 1975թ.: TorgHolodMash ընկերության կոմերցիոն տնօրենն էր նա: Ավիավթարից մահացած Լեոնիդ Մնացականովի հետ էր […]

«Օրը, երբ կմեռնենք»․ գիշերային ակումբում մարդիկ են այրվել /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շաբաթ օրը հրդեհ է բռնկվել «Կոլեկտիվ» գիշերային ակումբում, ինչի արդյունքում 29 մարդ է մահացել, կան հարյուրավոր վիրավորներ։ Ակումբում բազմաթիվ երիտասարդներ նշել են Հելլոուին տոնը։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառը հրավառություն է, որն արձակվել էր երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմեռնենք» կատարման ժամանակ, հայտնում է Tass գործակալությունը։ Հրդեհի արդյունքում […]

Խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում․ նախնական արդյունքները հայտնի են

Նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նախնական տեղեկություններով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարողացել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 49,54 տոկոսը, ինչը թույլ է տալիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին ստանալ 317 պատգամավորական մանդատ և կազմել միակուսակցական կառավարություն (միակուսակցական կառավարություն կազմելու համար պահանջվում է 276 պատգամավորական մանդատ): Թուրքիայի Հանրապետության 26-րդ գումարման խորհրդարանի արտահերթ […]

Այսօր ԱԺ կգան Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը

Այսօրվանից մեկնարկելու է  ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում  «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Մասնավորապես այսօր նախատեսված է քննարկել օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը: Կներկայացվի նաև բյուջեի մասին օրենքի […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված  ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների   ջրամատակարարումը` 1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10-րդ շարքերի, 2. Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 80-ից-130 համարների: Նոյեմբերի 2-ին […]

Մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված