09 Մայիսի, Կիրակի, 2021
KFC

Խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում․ նախնական արդյունքները հայտնի են

56360bba0f254465746c6418

Նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նախնական տեղեկություններով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարողացել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 49,54 տոկոսը, ինչը թույլ է տալիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին ստանալ 317 պատգամավորական մանդատ և կազմել միակուսակցական կառավարություն (միակուսակցական կառավարություն կազմելու համար պահանջվում է 276 պատգամավորական մանդատ):

Թուրքիայի Հանրապետության 26-րդ գումարման խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները այսպիսին են:

Հայտնի է դարձել, որ ընտրություններին մասնակցել է 54 մլն 49 հզ 940 քվեարկության իրավունք ունեցող քաղաքացի: Առայժմ բացվել է քվեատուփերի 78 տոկոսը ու, նախնական արդյունքների համաձայն, ընտրապայքարի մեջ գտնվող ներքոնշյալ կուսակցությունները ստացել են տոկոսային հարաբերությամբ հետևյալ քանակի քվեներ, գրում է Ermenihaber.am-ը:

Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.05 տոկոս (310 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.55 տոկոս (135 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 12.21 տոկոս (45 պատգամավոր)

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.71 տոկոս (60 պատգամավոր)

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացել է 40.86 տոկոս (258 պատգամավոր) ու դա բավարարա չէր եղել միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:

Աղբյուր`   Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ