09 Մայիսի, Կիրակի, 2021
KFC

Մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսությունը

41

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Այն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջությանը և անասնապահությանն առնչվող հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:

«Ընդամենը մի քանի օր առաջ մարզի Հայրավանք համայնքում մենք բացեցինք նմանատիպ անասնաբուժական կենտրոն, իսկ մոտ օրերս արդեն Ճամբարակում նախատեսված է թվով երրորդ կենտրոնի բացումը: Ես վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու, և այն կնպաստի մեր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչ մեր հիմնական գերխնդիրն է», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզը կարևոր տեղ է զբաղեցնում հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում. մասնավորապես  անասնագլխաքանակի, հացահատիկի, կարտոֆիլի արտադրության, ինչպես նաև վարելահողերի մշակության  ծավալների առումով առաջատարն է:

Իր խոսքում կարևորելով մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որին վերջին տարիներին մեծապես նպաստել է CARMAC ծրագիրը, նախարարը նշել է, որ փոքր, մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսություն, ուստի ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերը ուղղված են լինելու հենց կոոպերացիայի զարգացմանը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում` շեշտելով, որ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է: Նա նշել է, որ դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ