03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2015

Հարձակվել են ձեռքերով, ոտքերով և մոխրամանով

Հոկտեմբերի 28-ին, ժամը 3.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցում գտնվող մարզադաշտում հարձակում է կատարվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 5.30-ին, 1964 թ ծնված Հովհաննես Հ.-ն /մարզական միության պահակ/ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, պահակատանը, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Գրավիկը ձեռքերով, […]

ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց կներկայացվի

Նոյեմբերի 4-ին Փարիզում կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը, տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը։ Նախատեսվում է, որ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի զեկուցողը՝  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, կներկայացնի զեկույցի նախագիծը։ Ապա տեղի կունենա զեկույցի քննարկում […]

Հետախուզվողին հայտնաբերեցին ԼՂՀ-ում

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ԼՂՀ Լաչինի շրջանի Գետամեջ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ոստիկանության […]

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր: Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը: «Ի պաշտպանություն Վոլոդյա […]

«Լոնդոնում հայկական երեկոն շքեղ էր». բրիտանացի լրագրողները Հայաստանի մասին հարուստ տպավորություններով են հեռացել

Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ բացառիկ պայմանավորվածությամբ Լոնդոնում նոյեմբերի 1-ի երեկոյան ՛՛British Guild of Travel Writers՛՛ մրցանակաբաշխություն՛2015-ն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի դահլիճն ամբողջությամբ լցված է եղել հայկական թեմայով: Ոլորտում տարվա այս ամենակարևոր միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ: 350 հյուրերի համար […]

Մեկն առաջարկում է բարձրացնել, մյուսը` կրճատել

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը համաձայնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկման հետ, որ ոստիկանի աշխատավարձը չի համապատասխանում անհրաժեշտ մինիմումին` նշելով, որ բարձր աշխատավարձը միշտ էլ ցանկալի է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ոստիկաններն աշխատում են 24 ժամ և այլ մասնագիտությունների համեմատ` իրենց աշխատավարձերը քիչ են: Համբարյանն արձագանքեց, որ եթե […]

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

Արտաքին պարտքը 2016-ի տարեվերջին

2016 թվականի տարեվերջին արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն  դոլար: Այս մասին 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` շեշտելով, որ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին: Ըստ փոխնախարարի` 2016-ի ընթացքում արտաքին պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 443 մլն դոլար` այդ թվում ՀՀ կառավարության […]

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական,  կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել  վերոնշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի