13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր ԱԺ կգան Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը

Այսօրվանից մեկնարկելու է  ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում  «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Մասնավորապես այսօր նախատեսված է քննարկել օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը:

Կներկայացվի նաև բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում, տեղի կունանա նաև ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողները կլինեն ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հրավիրվում են՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը:

Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարիներին, 2016 թվականի բյուջեով աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, թեեւ սոցիալական ուղղվածություն ունի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ