07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

«Ոչ»-ից «այո» դարձածների մասին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չգիտի, թե նախկինում Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտված ուժերն այժմ ինքնուրույն են փոխել իրենց դիրքորոշումը, թե նրանց պարզապես համոզել են «կողմ» քվեարկել: Henaran.am-ի հետ զրույցում Բիշարյանը նշեց, որ լավ կլիներ, որ այդ քաղաքական ուժերն էլ իրենց պես մասնակցեին Սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա տարվող աշխատաքներին: «Քաղաքական դաշտում գործողություններն ավելի արժեն, քան խոսքերը: […]

Մարդասպանն ազատության մեջ է

«Մարդասպանն ազատության մեջ է, մարտական զենքով  կրակողները փողոցներում ազատ ման են գալիս, իսկ իմ տղան ճաղերի ետևում է» ,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:  Կյուրեղյանի խոսքով՝ պատրաստվում են բողոքարկել […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնացին

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոյին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացումը և հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` […]

Ում հետ է ամուսնանում Լեոնարդո Դի Կապրիոն /ֆոտո/

Հոլիվուդյան ամենանախանձելի փեսացուներից մեկը` 40-ամյա Լեոնարդու Դի Կապրիոն, ամուսնության առաջարկ է արել մոդել Կելլի Ռորբախին, ում հետ 4 ամիս է` հանդիպում է: Լրագրողների տվյալներով` դերասանը 25-ամյա մոդելին առաջարկություն է արել Նյու Յորքում` ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Զույգը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հայտարարել իրենց նշանադրության մասին:

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաեւ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խրախուսման եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի