Վաղը Մյասնիկյան պողոտան փակ է լինելու

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական ծառայությունը: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն: Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է […]