Թուրքիայի հակահայկական քարոզչությունը՝ դպրոցական դասագրքերում
Թուրքիայի կրթության նախարարության կրթական ծրագրի համաձայն՝ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասավանդվում է «Հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան: Համանուն դասագիրքը լույս է տեսել 2014 թվականին և նախարարության որոշմամբ 5-ամյա ժամկետով ներառված է լինելու հանրակրթական ծրագրում, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Radikal» թերթի կայիք տեղեկացմամբ՝ այդ դասընթացի շրջանակներում հայերը ներկայացվում են որպես «թշնամական ուժերի հետ համագործակցակցության մեջ մտած ազգային փոքրամասնություն»:
Թուրքական դասագրքում նշվում է, թե իբր հայերն արտաքսվել են միայն կովկասյան ճակատի մերձակա բնակավայրերից, քանի որ այդ ճակատում համագործակցել են հակառակորդ ռուսների հետ ու թիկունքից հարվածել թուրքական բանակին:
«Չնայած Թալեաթ փաշայի անձնական գրառումներից («Evrak ı metruke») պարզ է դառնում, որ հայերն իրականում տեղահանվել են ավելի ընդարձակ տարածքներից, բայց ողջ դասագրքում գերիշխում է այն թեզը, թե նրանք տեղահանվել են միայն Կովկասյան ճակատին հարակից բնակավայրերի հայերը», – նկատել է տալիս «Radikal»-ը:
Դասագրքում Հայոց ցեղասպանությունը կոծկելու և արդարացնելու փորձ է արվում. ցեղասպանությունը բնութագրվում է որպես տեղականություն՝ ռազմական իրադրությունից առաջացած անվտանգության նկատառումներով անհրաժեշտություն: Իսկ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Ստամբուլում՝ ներկայացվում է որպես հայ հեղափոխական առաջնորդների ձերբակալություն:
Ընդհանուր առմամբ, դասագրքում հայերի մասին պատմվում է որպես դավաճան, թշնամու կողմն անցած ու առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունը պատեհ առիթ դարձրած և նախահարձակ եղած ազգային փոքրամասնություն
Աղբյուր` Ermenihaber.am