06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` շփման գծի լարվածության վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի շուրջ ականանետերի և ծանր սպառազինության կիրառության առնչությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման զինատեսակի կիրառումը հակամարտության անընդունելի լարում է ազդարարում։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընդունում միջազգային սահմանին և շփման գծում յուրաքանչյուր կողմի զոհերի փաստը։ Խստագույն կոչ ենք անում կողմերին խուսափել քաղաքացիական զոհերից։ Ըստ Ժնևյան կոնվենցիայի՝ կողմերը պարտավորվածություն ունեն պաշտպանել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և ապահովությունը»։

Համանախագահները նշել են, որ իրենք շարունակելու են աշխատանքները կողմերի հետ ամենաբարձր մակարդակով լարվածությունը նվազեցնելու և երկարատև ու խաղաղ հանգուցալուծումը խրախուսելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ