15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս է նախկին առաջին տիկինը «գլուխ հանում». Wnews.am

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին։

Ըստ շրջանառվող լուրերի` Բելլա Քոչարյանը գործունեություն է ծավալում նաեւ բիզնես ոլորտում։ Մասնավորապես նրան է պատկանում «Ալֆա-ֆարմ» դեղագործական ընկերությունը։
Ռուսական «Վերսիա» կայքէջի տվյալների համաձայն էլ` «Կապուտակ Սեւանը», որը դեռեւս խորհրդային տարիներից համարվում է Սեւանի ափի էլիտար հանգստյան տներից մեկը,  դե ֆակտո, պատկանում է տիկին Բելլա Քոչարյանին։
Տիկին Քոչարյանը, նույն այդ կայքի տեղեկությունների համաձայն, հանդիսանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի 50 տոկոսի սեփականատերը:

Դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, Հայաստանի առաջին տիկնոջ դերը ստանձնելիս, Բելլա Քոչարյանը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում բարեգործական նախագծերում։
Այժմ էլ` տիկին Քոչարյանը շարունակում է իր բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի աջակցմանը։

Նա ասում է, որ պետք չէ խղճալ, այլ պետք է պարզապես օգնել։

Անձնական. «Տղամարդը պետք է համարի, որ իրեն խոսքն է անցնում, բայց, կարծում եմ, շատ դեպքերում այդպես չէ, ուղղակի  խելացի կինն այնպես է անում, որ տղամարդն այդպես  մտածի»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է ՀՀ երկրորդ նախագահը։

Բելլա Քոչարյանի խոսքով` իդեալական տղամարդը պետք է լինի կայուն, համարձակ, խելոք եւ ունենա բարձր կամք. «Իհարկե, դժվար է ամբողջ կյանքում լինել նման տղամարդու կողքին, որովհետեւ դա պարտադրում է քեզ էլ լինել համապատասխան այդ բոլոր հատկանիշներին, բայց ճիշտը դա է»,- ասում է նա։
Ռոբերտ Քոչարյանը կնոջ մեջ առաջին հերթին գնահատում է հավատարմությունը։

«Կինը պետք է իմանա ու ինտուիտիվ ձեւով որոշի, թե այդ պահին ինչպես պետք է իրեն դրսեւորի, օրինակ` կան օրեր, երբ գիտեմ, որ այսինչ կամ այնինչ հարցը չպիտի տամ»,- ասում է Բելլա Քոչարյանը։

Իր ամուսնու մասին տիկին Քոչարյանն ասում է. «Ռոբերտը հեշտ մարդ չէ, բայց նա չի դժվարացնում կյանքն ավելին, քան կա, հավասարակշիռ է որպես ամուսին, ես դժգոհ չեմ, ուժեղ տղամարդ է, դժվար պահերին ոչ թե ես էի իրեն օգնում, այլ փորձում էի ես էլ ուժեղ լինել։
Յուրաքանչյուր ծանր պահի, երբ կանգնած ես ամուսնուդ կողքին եւ կիսում ես նրա հոգսերը, ուժ ես տալիս նրան»,- նշել է նա։

Բելլա Քոչարյանի երջանկության մեխանիզմն էլ հետեւյալն է։
«Լինել բարի, շատ անկեղծ եւ սիրել մարդկանց»։

Սկզբնաղբյուրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ