14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միջազգային ասպարեզում կարծես թե նոր իրավիճակ է ստեղծվում

Միջազգային ասպարեզում կարծես թե նոր իրավիճակ է ստեղծվում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Ըստ բանախոսի` Սիրայում շարունակվող զարգացումները կապված են այս տարածաշրջանում  Ռուսաստանի ներգավվածության ակտիվացման հետ:

«ՌԴ իշխանությունները մի քանի անգամ նշել են, որ եթե հանկարծ իրենց ազգային շահերին վտանգ սպառնա, ապա պատրաստ են կտրուկ գործողությունների: Սիրիայի տարածքում 30 ռուսական կործանիչ կա, իսկ Լաթաքիայի տարծքում 2 նոր ռազմակայն է տեղադրվել»,- հավելեց արաբագետը:

Պրն Քոչարյանը նշեց, որ սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Պուտին-Օբամա հանդիպման նախաշեմին ԱՄՆ ցանկանում է իմանալ, թե ռուսներն ինչ են ուզում Մերձավոր Արևելքից և չեն կարող թողնել, որ ՌԴ-ն մեծ առաջխաղացում ունենա այս տարածաշրջանում:

Բանախոսը խոսեց նաև սիրիահայերի խնդրի մասին: Ըստ վերջինիս` նրանց վիճակն օրհասական է. մի կողմից անընդհատ շարունակվում են ռմբակոծությունները և սիրիհայերի կյանքը վտանգի տակ է, մյուս կողմից էլ վերջիններս չեն ցանկանում թողնել իրենց տունն ու տեղը և Հայաստան գալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ