Թուրքիայում տեղի ունեցած մահաբեր պայթյունը զգացվել է Արարատում

Այսօր Թուրքիայի տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա` պայթեցնելով այն, փոխանցում է թուրքական Hurriyet-ը: Ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զինյալները ականներ են տեղադրել ճանապարհին, եւ երբ ավտոբուսն անցել է, պայթեցրել են դրանք: Հարկ է նշել, որ պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզում: