08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անգամ եթե Քոչարյանը վերադառնա. «Հրապարակ»

Սահմանադրական բարեփոխումների  գործընթացում Ռոբերտ Քոչարյանի սպասված «հայտնությունը» երեկ ավելի ամրապնդեց  նրա վերադարձի հետ կապված միֆը: Մինչդեռ վերջին շրջանում քաղաքական քննարկումների կիզակետում նաև Քոչարյանի թեման է, ում համարում են «ոչ»-ի ճակատի գլխավոր շահառու ու ակնկալում, որ նա կառաջնորդի բարեփոխումների դեմ գործընթացը և կմիավորի ընդդիմադիր ուժերին:

«Մեր համագործակցությունն ասեմ ինչով է անհնար. մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կա բազմաթիվ այլ հակասություններ, որոնց մասին միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ Սահամանդրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի շարժման ակտիվ ջատագովներից է, բայց միանշանակ պնդում է, որ ինքն ու իր կուսակցությունը չեն լինելու որևէ ճակատում, որտեղ «անհատապես» ներկայացված  կլինի Ռոբերտ Քոչարյանը, որիշ բան, որ, Կարապետյանի խոսքով, նա ֆինանսավորի շարժումը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ