03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթի» խմբագրության վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին հայտարարությունների վերաբերյալ «Հյուրիյեթ» թերթում տեղ գտած մեկնաբանությունից դժգոհ 200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթ»ի խմբագրության գլխավոր շենքի վրա, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանին սատարող ցուցարարները քարերով ու մահակներով կոտրել են շենքի պատուհաններն ու դռները: Անկարգությունները ուղեկցվել են «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և Էրդողանի օգտին բացականչություններով:

Դեպքից անմիջապես հետո «Հյուրիյեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը հանդես է եկել հայտարարությամբ`ասելով, որ ցանկացած մարդ կարող է գալ ու բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրության դիմաց, սակայն ոչ ոք իրավունք չունի քարերով ու մահակներով հարձակվել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ հարձակման կազմակերպիչը ԱԶԿ-ի երիտասարդական թևի ղեկավար Աբդուռահիմ Բոյնուքալըն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ