Ինքնասպանի թողած երկտողը մեղադրել է իրավապահներին

Ինքնասպանության հասցնելու գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից և հիշեցնում, որ 2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի […]