Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ, Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, գրում է ТАСС գործակալությունը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծը անցել է ներպետական համաձայնեցման փուլը եւ պատրաստ է ստորագրման։