05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ճոյտը ոգեշնչվել է Աստվածաշնչից.Հրապարակ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին:

Երեկ նրանից տեղեկացանք, որ որոշ խնդիրներ են առաջացել. «Երկու խմբի են բաժանվել ուզողները և չուզողները, դեռ քննարկումներն իրար մեջ գնում է: Մի խումբն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը շատ վատ մարդ է, ամբողջ մեր մշակույթը ոչնչացրել է, մեր գրքերը ոչնչացրել է, բերում են օրինակներ ամերիկյան գրքերից, պատմություններից: Մյուս խումբն էլ ընդհակառակն է ապացուցում: Հիմա այդ երկու խմբին թողել ենք իրար հետ, տեսնենք ինչ է դուրս գալիս»:

Իսկ Ձե՞ր կարծիքը որն է, պարոն Հակոբյան:

«Ես մտածում եմ, որ եթե մենք գումար ենք դնում, չարչարվում ենք, ֆիլմ ենք նկարում, այնպիսի բան անենք, որ առանց ստեղծելու մեզ չքննադատեն, ուզում ենք այնպիսի բան լինի, որ սկզբից ևեթ ճիշտ գնա»,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ