05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսական զենքը չի կրակում հայ զինվորի վրա. Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ սահմանային լարվածության մասին տեղեկատվությունը չափազանցված է:

«21 տարի է զինադադարի պայմաններում ենք և այդ տարիներին չեն դադարել հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, մշտական է: Այսօր դա ներկայացվում է շատ ավելի մեծ ծավալների, մեծ վտանգի: Ես այդպես չեմ կարծում»,- Վահան Շիրախանյանը լրագրողներին խնդրեց  ավելի  զգույշ մոտենալ ազգային և  ռազմական անվտանգությանը:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ բանախոսը նկատեց.

«Այո, զենք վաճառել է ՌԴ-ն Ադրբեջանին, Ադրբեջանին զենք վաճառել է Ուկրաինան, Ֆրանսիան, Բելառուսը: Ես բոլորովին չեմ հավատում, որ հայ զինվորների վրա կրակում են Ռուսաստանից բերված զենքերով, իսկ ականանետեր ՌԴ-ն Ադրբեջանին չի վաճառել, դրանք սովետական են»:

Սահմանային լարվածությանը ՀԱՊԿ-ի կողմից արձագանք չգտնելու փաստը նախկին նախարարը նորմալ է համարում. «ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրն ասում է, որ կոլեկտիվ անվտանգություն է ապահովում, պատերազմական գործողություներ չկան»:

Նախկին Պ նախարարը Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի լարումը որակում է  ահաբեկչություն. «Այդ պետությունը ոչ թե հարձակում է գործում Հայաստանի վրա, այլ ահաբեկչություն է իրականացնում: Ահաբեկում է միջազգային կառույցներին: Ադրբեջանը ահաբեկչական է, Հայաստանը պետք է իրականացնի հակաահաբեկչական գործողություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ