17 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Ապրես՝ պապ ջան».գեներալ Մանվելը պարգևատրեց որդուն/ֆոտո/

Երկրապահ կամավորականների միությունը ամենամյա ուխտագնացության շրջանակներում օրեր առաջ Արցախում էր : Գեներալ Մանվել Գրիգորյանը այս անգամ կարևոր առաքելությամբ հանդես եկավ: Արցախի տարբեր հատվածներում գեներալի նախաձեռնությամբ օծվեցին Նոր Ջուղայի վերացած խաչքարերի կրկնօրինակները: Գեներալը ինքը այս նախաձեռնության մեջ խորը հավատի ու վերհառնումի ենթատեքստ է տեսնում:

Ուխտագնացության շրջանակում ԵԿՄ տարբեր աստիճանի պարգևներով և մեդալներով պարգևատրվեցին երկրապահները: Որոնց թվում նաև ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը, Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը և այլք:

Գեներալ Մանվել Գիգորյանը պարգևատրեց նաև իր որդուն՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ով երկրապահների փոխանցմամբ հոր կողքին կռվել է դեռ 13-տարեկանից:

«Ապրես՝ պապ ջան»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ