06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սպանության մեջ մեղադրվողը սպառնաց դիմում գրել նախագահին

«Եզո» անվանելու համար հարևանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, դատապարտվելու դեպքում էլ՝ սպառնում է ինքնասպան լինել: Այդ մասին գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը՝ հանդես գալով պաշտպանական ճառով: Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ դիմում կգրի երկրի Նախագահին:

Գործով նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամբաստանյալի այս հայտարարությունը գնահատեց որպես դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ՝ հավելելով, որ դատարանը ենթարկվում է միայն օրենքներին:

Տուժող Անդրանիկի իրավահաջորդ ճանաչված նրա քույրն օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և դիմելով ամբաստանյալին՝ ասաց, որ եղբայրն այլևս չկա, ամբաստանյալն ինչ ուզի կարող է ասել, սակայն սպանությունը ոչ մի արդարացում չունի:

Մանրամասները՝pastinfo.am-ում:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ