29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուն հերախոսազրույց է ունեցել Մերկելի հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցած պայթյուններին, գրում է Ermenihaber.am-ը:

«Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը հայտնել է, որ ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ Դավութօղլուն նշել է ՔԲԿ-ի դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարելով Սիրիայից և Իրաքից Թուրքիա գաղթած փախստականների խնդիրրներին Դավութօղլուն և Մերկելը նշել են, որ դրանք լուծելու հարցում կոզմերը պետք է համագործակցեն:
Նրանք նաև հույս են հայտնել, որ սիրիական ճգնաժամը մոտ ժամանակներս կավարտվի:

Հավելենք, որ չնայած թուրքական աղբյուրը պնդում է, որ  Գերմանիան ՔԲԿ-ն դիտարկում է որպես  ահաբեկչական կազմակերպություն, այնուամենայնիվ մի քանի օր առաջ նույն թուրքական աղբյուրները հայտնել էին, որ  Գերմանիան մոտակա ժամանակներս  նոր սերնդի «Bunkerfaust» հրթիռներ է տրամադրելու ՔԲԿ-ին: Նույնիսկ նշվում էր,  որ հրթիռները տեղ են հասցվելու Նիդերլանդների թագավորության օդային ուժերին պատկանող բեռնատար ինքնաթիռների միջոցով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ