18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2015

Կկանգնեն Զարուհու թիկունքին

Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015թ.սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: «Չգիտենք՝ որքան կարող է տեւել ստորագրահավաքը, այն ուղղված է ողջ հայությանը, վերջում արդյունքները կհրապարակենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: […]

Կամո Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական […]

Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի. Էրդողան

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: Վերջինը հանդիպմանը նշել է, որ մինչեւ 2023թ. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են իրենց ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի, գրում է РИА Новости-ն։ «Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի։ Չնայած այն […]

Մորը սպանած աշակերտուհու բարեկամները շոկային մանրամասներ են ներկայացրել նրա կյանքից /վիդեո/

Դանիացի 14-ամյա Լիզայի պատմությունը ցնցեց ողջ աշխարհը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աղջիկն իր տարիքով մեծ ընկերոջ հետ, ով Իրաքից է, անընդհատ իսլամիստների մահապատիժների տեսանյութերն էր դիտել: Իմանալով այս մասին` մայրը բարկացել էր նրա վրա, ինչից հետո աշակերտուհին դանակով սպանել էր մորը, գրում է ntv.ru-ն: Լիզայի քույրը` Լինան, լրագրողներին պատմել է, որ եղել է բանտում, տեսակցել […]

Այս տարի սելֆիների հետեւանքով ավելի շատ մարդ է մահացել, քան շնաձկների հարձակումներից

Պարզվում է, Սելֆին շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան հնարավոր է պատկերացնել: Վիճակագրությունը ցույց է տգալիս, որ 2015 թվականի ընթացքում սելֆիի պատճառով ավելի շատ մարդ է մահացել, քան շնաձկների հարձակումից, հայտնում է Комсомольская правда-ն։ Հոգեբանները կարծում են, որ եթե մարդն օրական 6 սելֆի է անում, դա արդեն խոսում է նևրոզի առկայության մասին։ Ընդհանուր սելֆիի հանդեպ […]

Ես թույլ չեմ տալու ինձ հետ խոսել շանտաժի լեզվով. Կարեն Ավագյան

Ոչ ոք ապահովագրված չէ վթարներից։ Այն, ինչ կատարվեց մեր ընտանիքի և Էդգար Սնխչյանի հետ, շատ ցավալի է։ Փառք Տիրոջը, որ անդառնալի ոչինչ տեղի չունեցավ։ Վթարից անմիջապես հետո եղբայրս և մեր հարազատները գրեթե 24-ժամյա ռեժիմով հերթապահել են տուժող Էդգար Սնխչյանի և նրա հարազատների կողքին, հոգացել առողջության հետ կապված բոլոր խնդիրները։ Կատարվել են բոլոր հետազոտությունները, տուժողը ստացել […]

Ծեծված ազատամարտիկը ոստիկանապետի հին ընկերն է

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը վստահում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ վերջինիս հետ հին ընկերներ են .«Վլադիմիր Գասպարյանի հետ 88-ից մտերիմ հարաբերությունների մեջ եմ, այդ իսկ պատճառով էլ նա իմ առողջությամբ անհանգստացած է, Աստված հեռու պահի, եթե իր մատն էլ փուշ մտնի, ես էլ պիտի անհանգստանամ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Հակոբյանը վստահ է, որ ոստիկանապետը գործը կբացահայտ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի