Ձեր ծոռներին էլ եք ապահովել, էլ ի՞նչ եք ուզում

«Անկախությունը բացարձակ կատեգորիա է, իսկ մենք ասում ենք՝ մի քիչ անկախ ենք: Այդպես չի լինում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը: «Ասել, որ մենք միանգամայն անկախ ենք, սուտ կլինի: Ստրկամտությունը վերջնականապես կկործանի մեզ: Այդ է պատճառը, որ մենք պետք է նպատակ դարձնենք իսկապես անկախ, հզոր երկիր կառուցելը, […]