29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի 4 նահանգում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են գործել Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ), Բիթլիս, Թունջելի (պատմ. Դերսիմ), Մարդին նահանգներում, գրում է  Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «haberler» լրատվական կայքը, Էլազըղի Քարաքոչան շրջանում  PKK-ի գրոհայինները ականանետերով կրակ են բացել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Ոստիկանության պատասխան կրակից հետո  զինյալնները փախուստի են դիմել դեպքի վայրից: Հարձակման ժամանակ զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Բիթլիսի Հիզան շրջանում քուրդ գրոհայինները երկարափող զենքերով հարձակվել են տեղի ժանդարմերիայի հրամանատարության վրա, որը գտնվում է շրջանի Յեշիլօվա թաղամասում: Քուրդ զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև բախումը տևել է 30 րոպե, որից հետո քրդերը նահանջել են դեպի անտառներ: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու  ուղղությամբ թուրքական ուժերի կողմից իրականացվում է լայնամաշտաբ օպերացիա:

Թունջելիիի Օվաջըք շրջանում  էլ  քրդերը հարձակվել են տեղի արդարադատության նախարարությանը պատկանող հանրակացարանի վրա, սակայն վիրավորներ և զոհեր կրկին չեն գրանցվել

Իսկ ահա քրդաբնակ Մարդինում Օմերլի շրջանում ՔԲԿ-ի զինյալների իրականացրած  հարձակման հետևանքով վիրավորվել  է մեկ երիտասարդ, որը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Առայժմ հայտնի չէ՝ զոհված անձը զինվորական է, թե քաղաքացիական անձ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ