08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կամո Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մեծապես նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, իսկ որպես մանկավարժ՝ երկար տարիներ իր փորձն է փոխանցել սերունդներին, ովքեր միջազգային մրցույթներից մշտապես վերադարձել են բարձր պարգեւներով:

Պատահական չէ, որ այսօր Կամո Հովհաննիսյանը Երեւանի ավագանու անդամ է եւ շարունակում է ակտիվորեն մասնակցել իր երկրի հասարակական եւ մշակութային կյանքին»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ