Մորը սպանած աշակերտուհու բարեկամները շոկային մանրամասներ են ներկայացրել նրա կյանքից /վիդեո/
Դանիացի 14-ամյա Լիզայի պատմությունը ցնցեց ողջ աշխարհը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աղջիկն իր տարիքով մեծ ընկերոջ հետ, ով Իրաքից է, անընդհատ իսլամիստների մահապատիժների տեսանյութերն էր դիտել: Իմանալով այս մասին` մայրը բարկացել էր նրա վրա, ինչից հետո աշակերտուհին դանակով սպանել էր մորը, գրում է ntv.ru-ն:
Լիզայի քույրը` Լինան, լրագրողներին պատմել է, որ եղել է բանտում, տեսակցել է քրոջը:
«Լիզան ինձ էր նայում խելագարի հայացով: Հետո սկսեց ծիծաղել, խելագարի նման»:
Աղջիկը մոր սպանությունը նախապես է ծրագրավորել: Ընտրել է այնպիսի երեկո, երբ մոր հետ տանը մենակ է մնալու եւ սպանել է նրան:
Աղջկա խորթ հայրը` Յենս Լոտերգարդը, պատմել է, որ Լիզան գիտեր, որ մայրը քնելուց առաջ քնաբեր է ընդունում:
«Նա գիտեր, որ հեշտ կկարողանա սպանել մորը: Նա դանակի 20 հարված է հասցրել, կոտրել ոսկորներն ու կտրել ձեռքը»,- պատմել է խորթ հայրը:
Պարզվել է նաեւ, որ աղջիկը վերջին շրջանում միշտ իսլամիստների հետ է ընկերություն արել, սակայն ծնողներն այդ մասին ոչինչ չեն իմացել: