28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես թույլ չեմ տալու ինձ հետ խոսել շանտաժի լեզվով. Կարեն Ավագյան

Ոչ ոք ապահովագրված չէ վթարներից։ Այն, ինչ կատարվեց մեր ընտանիքի և Էդգար Սնխչյանի հետ, շատ ցավալի է։ Փառք Տիրոջը, որ անդառնալի ոչինչ տեղի չունեցավ։ Վթարից անմիջապես հետո եղբայրս և մեր հարազատները գրեթե 24-ժամյա ռեժիմով հերթապահել են տուժող Էդգար Սնխչյանի և նրա հարազատների կողքին, հոգացել առողջության հետ կապված բոլոր խնդիրները։ Կատարվել են բոլոր հետազոտությունները, տուժողը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։ Դրանց մասին են վկայում բժշկական բոլոր փաստաթղթերը։ Դրանք փաստեր են, որոնք ստուգելը դժվար չէ։

Բայց… Բայց մեզ համար անհասկանալի է դարձել Էդգար Սնխչյանի պահվածքը դեպքից արդեն մեկ ամիս անց, մեզ զարմացրել է այն, որ մարդիկ սեփական կյանքն ու առողջությունը դարձնում են առևտրի առարկա։ Տուժողի մտքով անցել են մեծ գումարներ՝ իբրև թե աշխարհի առաջնակարգ կլինիկաներից մեկում ստուգվելու, արտասահմանյան առաջատար հիվանդանոցներում բուժվելու համար, այն դեպքում երբ արտասահմանում հետազոտվելու կամ բուժվելու որևէ բժշկական ցուցում չկա։ Դրա վառ վկայությունն էլ այն է, որ տուժողը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մինչև դատախազություն դիմելու պահը որևէ բուժհաստատություն չի դիմել։ Տեղեկացնեմ, որ մեր ընտանիքը ոչ միայն չունի նման աստղաբաշխական գումարներ, այլև երբեք չի օգտվել արտասահմանում հետազոտվելու, բուժվելու հնարավորությունից։ Մենք մեզ անհրաժեշտ բուժսպասարկումը ստացել ենք Հայաստանի առողջապահական համակարգում։ Մենք այժմ էլ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ՀՀ սահմաններում հոգալ Էդգար Սնխչյանի առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, եթե այդ խնդիրներն ավտովթարի հետևանք են։

Սա՝ ինչ վերաբերում է Էդգար Սնխչյանի առողջությանը։

Վերջում ավելացնեմ, որ ես թույլ չեմ տալու ինձ հետ խոսել շանտաժի լեզվով։ Եթե մարդկանց վառ երևակայության արդյունքում ինչ-ինչ ցանկություններ են առաջանում և փորձում են ինձ սադրել՝ գումար շորթելու նպատակով, ապա կարող եմ միայն կարեկցել նրանց։ Ու չեմ ուզում հրապարակել փաստեր, որոնք էթիկայի սահմաններից դուրս են։ Ես չեմ ցանկանում զրկել Էդգարին հետագայում մարդկային դեմքով հանդես գալու հնարավորությունից։

Առողջություն Էդգարին։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ