Ծեծված ազատամարտիկը ոստիկանապետի հին ընկերն է
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը վստահում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ վերջինիս հետ հին ընկերներ են .«Վլադիմիր Գասպարյանի հետ 88-ից մտերիմ հարաբերությունների մեջ եմ, այդ իսկ պատճառով էլ նա իմ առողջությամբ անհանգստացած է, Աստված հեռու պահի, եթե իր մատն էլ փուշ մտնի, ես էլ պիտի անհանգստանամ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
Հակոբյանը վստահ է, որ ոստիկանապետը գործը կբացահայտ, նա չի կարծում, որ ոստիկանությունը կկոծկի կատարվածը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Ազատամարտիկը հայտարարել է, թե իրեն ծեծի է ենթարկողների մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկը, ում անունը Տիգրան է, վերջինս սակայն հերքել է այդ ամենը: