28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2015

Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարման հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի […]

Մոսկվան հանդես է եկել ԼՂ կարգավորման շուրջ հայտարարությամբ

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը շուտ կլուծվի եւ ամեն ինչ կանի` հարցի լուծմանը նպաստելու համար: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Պաշտոնական Մոսկվան հանդիսանում է այդ գործընթացի ակտիվ մասնակիցը: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ […]

Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան. Հրապարակ

Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է: Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան՝ իրենց ընտանիքներով եւ մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչեւ սեպտեմբերի վերջ: Բանն այն է, որ անկախության տոնակատարությունից հետո՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Կարեն Կարապետյանի՝ (գազի) որդու՝ Տիգրանի հարսանիքը, իսկ 27-ին Էջմիածնում կմասնակցեն Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը, որը […]

Լուրջ խնդիրներ ունի. Հրապարակ

«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը: Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը: Աղաբաբյանը հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,-հետո մի քիչ անվստահ հակադարձեց:-Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»: […]

Մի շարք հեղինակություններ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել.Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վճարման կտրոններ են բաժանվել: Նա ասել էր նաև, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները: «Ժողովուրդ»-ը […]

Պուտինը՝ «ոչ»-ի հրահանգի՞չ. Ժամանակ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են: Սակայն բոլորովին վերջերս  հայտնվել են սահամանարական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ ևս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում և որոշվել է հօգուտ գործող Սահմանադրության: Ըստ այդ քարոզիչների՝  իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա […]

Ով է ստանում ցանցերը, և ինչ է ստանում Հայաստանը. Ժամանակ

Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամը կարծես թե մոտենում է որոշակի հանգուցալուծման փուլի: Երկրի կառավարության օրակարգում է հայտնվել էլցանցերի վաճառքի հարցը, որով կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը: Ընկերությունը հավանություն է ակնկալում կիպրոսյան գրանցում ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար: Եվ այսպես, ցանցերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները կարծես թե դառնում են իրականություն: […]

ՀԷՑ-ը կգնեն 4 հայ հայտնի գործարարներ. Հայկական ժամանակ

«Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» […]

Թուրք ոստիկանները թալանել են Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ, այն բանից հետո, երբ այդ տարածքում պարետային ժամ է հայտարարվել: Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները ոչ միայն հարձակվել են եկեղեցու վրա, այլեւ թալանել են` գողանալով այստեղ գտնվող որոշ պատմական իրեր, հայտնում է asbarez.com-ը: Միջագետքի հայերի միության նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի