28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 18, 2015

Նոր-Խարբերդում տղամարդն անձնական օգտագործման թմրանյութ էր պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1.22 գրամ կանեփանման զանգված և ծալովի դանակ: Ըստ Սարգիս Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել են […]

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում հիմնականում քննարկվել է Իսրայելի հարցը, մասնավորապես` Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած բախումները, հայտնում է թուրքական «Անադոլու»-ն: Նշվում է, որ Էրդողանը հորդորել է միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ: Օլանդը հայտնել է, որ կատարվածը իրեն ևս մտահոգում է և […]

Ինչու է Աստված ուշացնում

Աստված երբեմն ուշացնում է տալ մարդկանց խնդրածը, որպեսզի պարգևների հարգը լավ իմանան և ինչ որ առնում են, չկորցնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհոգությամբ կորցնել:  Երբեմն էլ ուշացնում է, որպեսզի խնդրողներին առավել արիացնի աղոթքի ջանքերի մեջ և գերագույն պարգևների արժանացնի: Իսկ երբեմն արագորեն շնորհում է, որպեսզի կարճամտությամբ վհատվելով՝ չհուսալքվեն:  Պողոս պատրիարք Ադրանուպոլսեցի

Գոնե հրաման լինի մենք էլ խփենք. կրակում են գյուղացիների վրա

Այսօր առավոտից հակառակորդը դարձյալ խախտելով հրադադարի ռեժիմը` ուժգին կրակահերթ է արձակել Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի  խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաքի աշխատանքներ են իրականացնում: Ահազանգը հենց այգիներից Henaran.am-ին  փոխանցեց գյուղի բնակիչ Ջիվան Զարգարյանը: «Մի քանի հոգի ավելի հեռվում էին աշխատում, կրակոցները սկսեցին, հիմա ոչ կարողանում ենք հեռախոսով խոսել հետները, ոչ մոտենալ իրենց: Անհանգիստ […]

Անգամ սեռական կարգավիճակից անկախ

Քաղաքագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Բայց ինձ թվում է, որ Բաքու փախած էդ «ակտիվիստը» ոչ թե դավաճան է, այլ ` անասուն … Ոչ մի հայ մարդ` անկախ իր սոցիալական, քաղաքական, քաղաքացիական և անգամ սեռական կարգավիճակից Հայաստանի ամենաանտանելի իշխանությունից անգամ չէր փախչի Բաքու։ Միայն կատարյալ հայվանը, որն ընդանրապես մտածելու ունակ չէ, հայ լինելով, կարող […]

Տղաներ, ցանկանո՞ւմ եք վերընտրվել. Ժամանակ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: – Պարոն Շարմազանով, ձեր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի տարբեր նախաձեռնություններ են ստեղծվում: Մտավախություն չունե՞ք, որ այն կտապալի այդ գործընթացը: – Նախ արձանագրենք, որ քաղաքական բոյկոտ չստացվեց, քաղաքական ուժերը քննարկում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցություններ, գոնե խորհրդարանում առկա բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները […]

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանն այցելել «Լեռնային Հայաստան» առողջարան

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնորոգվի ու կբարեկարգվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Լեռնային Հայաստանում», զրուցել է առողջարանում իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների […]

Ինչից պետք է վախենա Սերժ Սարգսյանը /վիդեո/

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչից պետք է վախենար նախագահը»,- Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ Հանրապետական խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի