Տղաներ, ցանկանո՞ւմ եք վերընտրվել. Ժամանակ
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
– Պարոն Շարմազանով, ձեր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի տարբեր նախաձեռնություններ են ստեղծվում: Մտավախություն չունե՞ք, որ այն կտապալի այդ գործընթացը:
– Նախ արձանագրենք, որ քաղաքական բոյկոտ չստացվեց, քաղաքական ուժերը քննարկում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցություններ, գոնե խորհրդարանում առկա բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ՝ մի մասը որպես տվյալ խմբակցության ներկայացուցիչ, մի մասն էլ որպես այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, փաստում ենք, որ գոնե ֆորմալ առումով Ազգային ժողովի քաղաքական ուժերի և պատգամավորների մեծ մասը մասնակցել է քննարկումներին:
– Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն այդ կուսակցությունների կամ գործիչների հետ հանդիպումները պարզապես ցուցադրության համար է կազմակերպում և բոլորովին էլ հակված չէ ընդունել նրանց ներկայացրած առաջարկությունները: Եվ այդպիսով կարծես թե հանրությանը ցույց տալով, թե ուժերի մեծ մասը համաձայն է իր նախաձեռնած փոփոխությունների հետ:
– Ես կարծում եմ, որ այդ տպավորությունն իրականության հետ կապ չունի:
– Օրինակ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդիպել է Ս. Սարգսյանի հետ, բայց հայտարարում է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: ՀԱԿ-խմբակցության անդամ և «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը հանդիպել է, բայց ի սկզբանե հայտարարել է, որ ինքը դեմ է այդ նախաձեռնությանը և շարունակում է քննադատել այդ փոփոխությունները:
– «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը դեմ է արտահայտվում, բայց նաև որոշակի դրական տեղաշարժ է նկատվում: Հ. Բագրատյանն ասում է, որ ինքը դեմ է, բայց նրա կողքին կան բազմաթիվ գործիչներ, ովքեր հանդիպել են հանրապետության նախագահի հետ և դրական են գնահատել սահմանադրական փոփոխությունները: Բայց մենք երբեք չենք էլ հավակնել, որ մեր ներկայացրած սահմանադրական փաթեթը պետք է բոլորի կողմից ընդունվի: Ժողովրդավարությանը բազմակարծություն է հատուկ, ուստի մենք պետք է շատ հանգիստ ընդունենք, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք դեմ կլինեն: Պարզապես մեր խնդիրն այն է, որ այդ փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումներ լինեն: Այդ առումով պետք է արձանագրեմ, որ մեծամասնությունը կոնսոլիդացված է նախագահի այս առաջարկության և այս փաստաթղթի շուրջ:
– Կոնսոլիդացվել են ընդունելո՞ւ այդ փոփոխությունները, թե՞ կոնսոլիդացվել են, որ ընդամենը մասնակցեն այս քննարկումներին:
– Կոնսոլիդացված են քննարկումներին մասնակցելու, իսկ իմ տպավորությամբ նաև՝ ԱԺ ուժերի մեծ մասը կոնսոլիդացված է սահմանադրական բարեփոխումների շուրջ:
– Մտավախություն չունե՞ք, որ «Ոչ»-ի շարժումը, «Հանրային փրկության ճակատը» և սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող այլ ուժեր կարող են այնպիսի դժգոհության ալիք բարձրացնել, որ տապալվի ձեր նախաձեռնած գործընթացը:
– Ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին իր քվեարկությամբ: Ո՛չ մենք ենք որոշելու, ո՛չ էլ մեր ընդդիմախոսները: Բայց մյուս կողմից էլ՝ ես մեր ընդդիմախոսների մոտ չեմ տեսնում բովանդակային քննադատություն, չեմ հանդիպել որևէ լուրջ հակափաստարկի: «Ոչ» ասող քաղաքական ուժերի մեծ մասն անգամ իրենց խմբակցությունում չեն կարողանում միասնություն և համախմբում ձևավորել, այդ ինչպե՞ս են հանրությանը համախմբելու:
– Ընդդիմության հիմնական մտահոգությունն այն է, որ իշխանությունները ցանկանում են Հայաստանում կուսակցական միապետություն ստեղծել՝ Հանրապետական կուսակցության իշխանությունը: Եվ ինչպես իրենք են բնութագրում, ցանկանում եք գենսեկի իշխանություն ձևավորել, և որ Ս. Սարգսյանը ղեկավարի երկիրը՝ լինելով ՀՀԿ-ի նախագահը:
– Դա կատարյալ անգրագիտություն է: Գենսեկը բնորոշ է ԽՍՀՄ տոտալիտար համակարգին: ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված էր կոմունիստական կուսակցության ղեկավար դերը, մեր Սահմանադրությամբ ամրագրված է քաղաքական բազմակարծությունը, բազմակուսակցական համակարգը: Մեծ ցանկության դեպքում չի կարելի նման համեմատություն անել: Հակառակը՝ մենք այս սահմանադրական փաթեթով մեծացնում ենք ոչ թե անձի, այլ կուսակցությունների դերը: Մենք դեմ ենք դուրս գալիս անձ-կուսակցություններին և աստիճանաբար ճանապարհ ենք հարթում թիմ-կուսակցությունների համար: Ես ուզում եմ նրանց հարցնել, թե ի՞նչ է նշանակում վերարտադրվել: Աշխարհում կա՞ մի կուսակցություն, որը չի ցանկանում վերարտադրվել: Հրապարակավ հարց եմ տալիս ՀԱԿ-ին, «Ժառանգությանն» ու մնացած բոլոր ուժերին՝ տղաներ, բարեկամներ, դուք խորհրդարանում ցանկանո՞ւմ եք վերընտրվել: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք քաղաքականությամբ զբաղվում: Բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է ընտրվել, պարզապես այդ ընտրությունը պետք է օրինական ճանապարհով լինի:
– Կարծիք կա, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ, չէ՞ որ նա դեմ է արտահայտվել ձեր այդ նախաձեռնությանը: Հավանական համարո՞ւմ եք, որ նա հրապարակավ պայքարի դուրս գա և մեծ խնդիրներ առաջացնի ձեզ համար:
– Երբեք երկրորդ նախագահի քաղաքական պլանների մասին չեմ մտածել: Դա իր խնդիրն է: Անկախ մեր գործընկերների քաղաքական հեռանկարներից, մենք ունենք մեր ծրագիրը, մենք ունենք մեր թիմը, մեր օրակարգն ու մեր առաջնահերթությունները, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ:
– Ռ. Քոչարյանը կարո՞ղ է ՀՀԿ-ի ու նրա ղեկավարի համար ուժեղ մրցակից լինել կամ խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների ձեր նախաձեռնած գործընթացը:
– Ես չեմ ցանկանում կենտրոնանալ նրա անձի վրա, պարզապես Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է ոչ թե անձ-կուսակցությունների, ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ կուսակցությունների դերն է մեծ լինելու: Իսկ ՀՀԿ-ն պատրաստ է բոլոր ուժերի հետ ազատ մրցակցության հիման վրա իրականացնել իր աշխատանքը: Մենք պարզապես գտնում ենք, որ Հայաստանում քաղաքական գործընթացները պետք է ընթանան բացառապես քաղաքական մշակույթի