20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լուրջ խնդիրներ ունի. Հրապարակ

«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը: Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:

Աղաբաբյանը հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,-հետո մի քիչ անվստահ հակադարձեց:-Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:

Հիշեցնենք, «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը». ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ