27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի շարք հեղինակություններ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել.Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վճարման կտրոններ են բաժանվել:

Նա ասել էր նաև, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երևանից ու Մարալիկից, երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել:

Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել և կներկայացնեմ նաև փաստաթղթերը»:

Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ և ԲՀԿ գրասենյակներից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ