16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2015

Արթուր Բաղդասարյանը հրաժարվո՞ւմ է ՕԵԿ-ից. Հայկական ժամանակ

Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի: ՕԵԿ-ի փոխարեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Բաղդասարյանի ձևավորած «Հայկական վերածնունդ» միավորումը: Այս մասին երեկ Գյումրիում հայտնել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ ՀՎ-ի Գյումրիի գրասենյակի բացման ժամանակ: Ըստ նրանց՝ «Հայկական վերածնունդին» միացել են ավելի քան 120 հասարակական կազմակերպություններ և մեկ տասնյակ կուսակցություններ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ճոյտը ոգեշնչվել է Աստվածաշնչից.Հրապարակ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին: Երեկ նրանից տեղեկացանք, որ որոշ խնդիրներ են առաջացել. «Երկու խմբի են բաժանվել ուզողները և չուզողները, դեռ քննարկումներն իրար մեջ գնում է: Մի խումբն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը շատ վատ մարդ […]

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին/ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Սյաս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ […]

«Ի՞նչ կա, վարդագույն շապիկով տղա».անչափահասը դանակահարել է անչափահասին.Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է հանցագործության կատարման պահին անչափահաս՝ 1997 թվականի հուլիսի 6-ին ծնված Տիգրան Ս.-ի գործի դատական քննությունը: Անչափահասը մեղադրվել է դանակով մեկ այլ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում […]

Կրկին հարձակվել են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա

Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա կրկին հարձակում է իրականացվել: Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ, Թուրքիայի դրոշները ձեռքներին, քարերով ու մահակներով հարձակվել են թերթի խմբագրության վրա, տարբեր կոչեր են հնչեցրել: Ոստիկանության միջամտությունից հետո նրանց հաջողվել է հեռացնել, սակայն ձերբակալվածներ չկան: Հարկ է նշել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները […]

Վարորդների սրտից է

ՀՀ մաքսային ծառայությունը մաքսային օրենսդրությունը խախտելու պատճառով 2 մլն դրամի չափով տուգանել է Սեքյուրիթի դրին ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք, այս ընկերությունն է, որ մեր ճանապարհների համար ապահովում է տեսախցիկներ եւ արագաչափեր:

Մեղսունակ է ճանաչվել.ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Նա «հոսպիտալացվել» էր […]

Վախեցնում են Քոչարյանով

«Ես խոսք եմ տվել Քոչարյանի գործունեությանը երբևէ չանդրադառնալ: Ինձ համար նման քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես դա ասել եմ, երբ ինքը  նախագահ էր, իմ պատկերացումներով ինքը լրիվ ուրիշ տեսքի մարդ է և նրան  երբևէ պետք չէ  մոտ թողնել պետության երևէ կարևոր պաշտոնի: Մարտի մեկից հետո ես միշտ ասել եմ, որ այդ մարդը գոյություն չունի»,- այս […]

Վերաքննիչի դատավորը նվեր է ստացել 33 հազար դոլար.Ժողովուրդ

ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում: Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված